1. Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն, կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն ջրերով վարարուն 2x
Կարկաչում էր սարերում:
2. Թեքվեի աղբյուրին, կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում, մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն էր բուրում, ուր մանուկ օրերում 2x
Հովն էր ինձ միշտ համբուրում:
3. Հայրենիքն իմ սրտում` թե չնկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին համբույրով սրտագին, 2x
Կսեղմեմ քեզ իմ կրծքին: |